Մշակույթ 

Քիմ Քարդաշյանը Նոր Օռլեան է ժամանել իր ընկերուհուն մխիթարելու համար

Քիմ Քարդաշյանը սոցցանցում իր բաժանորդներին տեղեկացրել է որ աղոթում է ընկերուհու՝ Ռաքելի համար, նաեւ հրապարակել է մի լուսանկար, որտեղ ինքն ու ընկերուհին միասին են, գրում է Daillymail-ը։

«Ուիլի, դու հրեշտակ էիր երկրի վրա, հրեշտակ կլինես նաեւ երկնքում: Թող աստված օրհնի քեզ, ես աղոթում եմ բոլորիդ համար: Թող աստված Ռաքելին ու նրա երեխաներին շրջապատի սիրով ու պաշտպանի նրանց»,- ստորագրել է լուսանկարը Քիմը:

330B435800000578-3536482-image-m-138_1460486717843

Կիրակի Նոր Օռլեանում 28-ամյա Քարդել Հայեսը սպանել էր ամերիկյան ֆուտբոլիստ Ուիլ Սմիթին, այն բանից հետո երբ մարզիկի մեքենան վթարի է ենթարկվել: Բախումից հետո վթարի երկու մասնակիցների միջեւ վեճ էր ծագել, որի հետեւանքով Ուիլ Սմիթին սպանել են: Միջադեպի ընթացքում հանցագործը նաեւ երկու անգամ կրակել է ֆուտբոլիստի կնոջ ոտքին: Նրան տարել են Նոր Օռլեանի հիվանդանոցներից մեկը: Ուիլը երեք երեխաների հայր էր:

Մարդասպանին կալանավորել են։ Գրավի չափը մեկ միլիոն դոլար է նշանակվել:

Ռաքել Սմիթը՝ Ուիլի կինը, Քիմ Քարդաշյանի ընկերուհին է: Քիմն արդեն Նոր Օռլեան է ժամանել՝ նրան տեսակցելու:

 

Նույն շարքից