Ռազմական 

Ուկրաինայում հակամարտության սկզբից իրենց տները լքած մարդկանց թիվը անցել է 1 մլն-ից

analitik.am

Ուկրաինայի կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն հայտարարել է, որ երկրի արեւելքում հակամարտության ընթացքում զոհվել է մոտ 20 հազար ուկրաինացի զինծառայող, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


«Այս քաղաքացիական պատերազմը շատ վիշտ բերեց. տարբեր գնահատականներով՝ մինչեւ 20 հազար զոհ»,-ասել է նա:


Բացի այդ, նրա տվյալներով՝ առնվազն մեկ մլն ուկրաինացիներ փախստականի կարգավիճակով լքել են երկիրը:


Ավելի վաղ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը հայտնել էր, որ Ուկրաինայում հակամարտության սկզբից իրենց տները լքած մարդկանց թիվը անցել է 1 մլն-ից: Նրանցից 800 հազարը ապաստան են գտել Ռուսաստանում:


Պաշտոնական տվյալներով՝ հակաահաբեկչական գործողությունների անցկացման ողջ ընթացքում զոհվել է 837 ուկրաինացի զինվորական, 3044-ը վիրավորվել է: 

Նույն շարքից