Ռազմական 

Սիրիան ոչնչացրել է 18 օտարերկրացի գրոհայինների

analitik.am

Սիրիական ռազմաօդային ուժերը ոչնչացրել են 18 օտարերկրացիների, ովքեր Սիրիայում կռվել են «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Իրավապաշտպանների տվյալներով՝ ավիահարձակումը տեղի է ունեցել Գարբիա քաղաքում՝ Ռաքքայից ոչ հեռու: Ռաքքան համանուն նահանգի վարչական կենտրոնն է, որը համարվում է «Իսլամական պետության» գրոհայինների պատվարը:

Հարվածը հասցվել է վարչական շենքին, որտեղ հավաքվել էին օտարերկրացի գրոհայինները, այդ թվում՝ խմբավորման առաջնորդները: Ոչնչացված ջիհադականների շարքում ԱՄՆ քաղաքացի կա:

Նույն շարքից