Ռազմական 

Սիրիական կառավարական ուժերը Հալեպի շրջանում արյունալի մարտեր են մղում ԻՊ ահաբեկիչների դեմ

Սիրիայի Հալեպ քաղաքի շրջանում կրկին մարտեր են բռնկվել, որը մտահոգություն է առաջացնում Ժնևում Սիրիայի հարցի խաղաղ կարգավորման բանակցությունների առթիվ, հայտնում է BBC-ն:

Սիրիացի ակտիվիստները հայտել են, որ կառավարական ավիացիան, ուղղաթիռները և հրետանին ռմբակոծության են ենթարկում ապստամբների կողմից վերահսկվող քաղաքի շրջանները:

Հալեպից հյուսիս, Թուրքիայի սահմանից ոչ հեռու, ապստամբների դիրքերը հարձակման են ենթակվել նաև ԴԱԻՇ-ի զինյալների կողմից:

Տեղեկությունների համաձայն՝ հարյուրավոր տեղաբնակներ փախչում են մարտերի վայրերից:

Նույն շարքից