Ռազմական 

Հայաստանում Օսմանիայից «սողոսկած դիվերսանտներ են վնասազերծվել»

analitik.am

«Ալագյազ» զորավարժարանում սեպտեմբերի 5-ին կայացել է ՀՀ ԶՈՒ զինվորների եւ Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողների գումարտակային մարտավարական համատեղ զորավարժությունների 3-րդ փուլը:

Զորավարժությունների երրորդ օրվա սցենարով սահմանապահների ջոկատը դիվերսիոն խումբ է վնասազերծում: Գերիներից մեկը հայտնում է, որ 2-3 ժամ անց նախատեսվում է նախօրոք աննկատ կերպով Հայաստան ներթափանցած դիվերսիոն խմբի անցումը Օսմանիա անունով պայմանական պետություն: Անօդաչուների օգնությամբ ճշտվում է պայմանական հակառակորդի գտնվելու վայրը, հրետանու եւ հատուկ նշանակության զորքերի շնորհիվ հակառակորդը ոչնչացվում է:

Հայկական եւ ռուսական կողմերի գնահատմամբ՝ զորավարժություններն ընթանում են բարձր մակարդակով, ՀՀ ԶՈՒ զինծառայողները զորավարժություններին ցուցաբերում են համակարգվածության բարձր աստիճան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զորավարժություններին մասնակցում է շուրջ 1500 զինծառայող,  300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա: Զորավարժություններն անցկացվում են գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանի հրամանատարությամբ եւ կտեւեն մինչեւ սեպտեմբերի 7-ը:

Նույն շարքից