Ռազմական 

Ղարաբաղի ԶՈՒ կողմից գերված ադրբեջանցին շրջանի փոխոստիկանապետի որդին է

analitik.am

Ադրբեջանական մամուլը որոշ մանրամասներ է հայտնում Ադրբեջանի գերեվարված քաղաքացի Ջավիդ Մամեդովի մասին:


ANS PRESS-ի տվյալով Ջավիդ Սամիրօղլուն ապրում է Թարթառի շրջանում՝ Գաչայ Մեհդիեւի փողոցում: Նախնական վարկածով՝ նա Թարթառի շրջանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի որդին է:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 5-ին ժամը 18.10-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեվարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն:

Նույն շարքից