Ռազմական 

Դամասկոսը մտավախություն է հայտնել, որ ԻՊ ահաբեկիչները հրթիռային կայաններ կարող են ստանալ Թուրքիայից

analitik.am

Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին չի բացառում, որ ԴԱԻՇ-ի զինյալները կարող էին զենիթահրթիռային համակարգ ստանալ Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից, հայտնում է TASS-ը:

«ԴԱԻՇ-ի զինյալները Հասեկե կամ Դեյր էր Զոր շրջաններից ուղղվեցին գրավելու Պալմիրան: Այնտեղ ուղևորվեցին հարյուրավոր ավտոմեքենաներով: Դա տեղի ունեցավ այսպես կոչված հակաահաբեկչական կոալիցիայի աչքի առաջ և նրանք ոչնչով չխանգարեցին, չխանգարեցին նրանց շարժմանը դեպի Պալմիրա և նրա գրավմանը»,- ռուս լրագրողներին ասել է նախարարը:

«Մենք գիտենք, որ օրական նավթի 8000 ցիստեռն է տեղափոխվել Թուրքիայի տարածք, իսկ հայտնի է, որ Թուրքիան ԱՄՆ դաշնակիցն է: Եվ եթե ռուսական օդուժի հարվածները չլինեին, ապա դրան վերջ չէր դրվի և դա կշարունակվեր մինչ այսօր»,- շարունակել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ էր զենիթահրթիռային համակարգ ընկնել ԴԱԻՇ-ի զինյալների ձեռքը, նախարարը ասել է որ դա բացառված չէ: «Բացառված չէ, որ դրանք կարող էին փոխանցել Թուրքիան կամ Սաուդյան Արաբիան և զինյալները դրանք կօգտագործեն»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ Թուրքիան և Սաուդյան Արաբիան առճակատվում են սուր խնդիրների և Սիրիայի պատերազմն օգտագործում են ներքին ճգնաժամերից ուշադրությունը շեղելու համար:

Նույն շարքից