Ռազմական 

Սիրիայի ԱԳ փոխնախարարը և քիմիական զենքերի ոչնչացման հարցերով կոորդինատորը քննարկել են ձեռք բերված հաջողությունները

analitik.am

Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը Քիմիական զենքերի արգելման կազմակերպության և ՄԱԿ-ի համատեղ կոորդինատոր Սիգրիդ Քաագի հետ քննարկել է քիմիական զենքերի` երկրից դուրբերման և ոչնչացման աշխատանքներում ձեռք բերված հաջողությունները: Ինչպես հաղորդում է  սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, փոխնախարար ալ Միկդադը նշել է, որ սիրիական քիմիական զենքերի ոչնչացումն հնարավոր է դարձել շնորհիվ նախագահ Բաշար ալ Ասադի հանձնարարության: Նա անդրադարձել է այն երկրներին, որոնք փորձել են խանգարել համագործակցությանը:

 

 

Իր հերթին Սիգրիդ Քաագը երախտագիտություն է հայտնել սիրիական կառավարությանը արդյունավետ համագործակցության համար:

 

Նույն շարքից