Ռազմական 

Սև ծովում սկսվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի մարտանավերի Sea Breeze-2014 վարժանքները

analitik.am

Սև ծովի հյուսիսարևմտյան մասում մեկնարկել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի մարտանավերի Sea Breeze-2014 վարժանքները: Դրանց նպատակը միջոցառումների փորձարկումն Է ճգնաժամային շրջանում նավագնացության անվտանգության գոտու ստեղծման ու ապահովման միջազգային գործողության շրջանակներում, տեղեկացնում Է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

«Վարժանքները տեղի կունենան Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրին համապատասխան: Դրանք կանցկացվեն «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով, ուստի վարժանքներին մասնակցելու են հրավիրված մի շարք երկրներ»,-նշել են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում:

 

Զորավարժություններին հետևելու են Վրաստանի, Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները:

 

Նույն շարքից