Ռազմական 

Թուրքիան չինական ՀՕՊ համակարգերի հարցում խնդիրներ ունի

analitik.am

Թուրքիան Չինաստանի առաջարկած HQ-9 (արտահանման տարբերակ՝ FD-2000) մեծ և միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի նկատմամբ նախկին հետաքրքրությունը կորցրել է և չինական տարբերակի հնարավորությունները նախորդ տարվա համեմատ նվազել են։

 

Նման տեղեկություն է տարածել հեղինականավոր DefenseNews լրատվակայքը՝ հղում կատարելով Թուրքիայի կառավարությունում բարձրաստիճան մի պաշտոնյանի, ում անունը չի հրապարակում։

 

Աղբյուրը նշել է, թե ներկայում բանակցությունները շարունակվում են չինական ընկերության հետ, սակայն տարբեր հարցերում ի հայտ են եկել խնդիրներ, ինչն էլ որոշակիորեն կարող է ազդել Անկարայի վերջնական ընտրության վրա՝ ոչ հօգուտ չինական HQ-9-երի։

Նույն շարքից