Ռազմական 

Իտալիայի խորհրդարանում քննարկել են F-35 կործանիչներ գնելու նպատակահարմարությունը

analitik.am

Իտալիայի խորհրդարանում 2014-ի սեպտեմբերի 4-ին քննարկման է դրվել հինգերորդ սերնդի՝ ընդհանուր առմամբ 90 միավոր F-35 կործանիչի գնման նպատակահարմարության հարցը, որը երկրի բյուջեից արդեն իսկ խլել է շուրջ3.5 միլիարդ ամերիկյան դոլար և կպահանջի հավելյալ 17 միլիարդ դոլարի հատկացում։ Այս մասին հայտնում է Defense-Aerospace ռազմական լրատվակայքը։


Խորհրդարանում նախագծի իրականացման նպատակահարմարությունը միանշանակ չեն ընդունել տարբեր խմբակցությունների պատգամավորները։ Հատկապես ձախակողմյանները կոչ են արել հրաժարվել ծախսատար այդ նախագծից, չնայած նրան, որ ահռելի միջոցներ այդ ուղղությամբ արդեն իսկ ծախսվել են։

 

Նախ հարկ է եղել վերակառուցել երկրի ռազմական մի շարք օդակայաններ, որպեսզի դրանք կարողանան ընդունել հինգերորդ սերնդի կործանիչները։ Շուրջ 114 միլիոն դոլար է անհրաժեշտ նաև Իտալիայի ռազմածովային ուժերի Կավուր (Cavour) ավիակրի արդիականացման համար, ինչից հետո միայն այն կկարողանա իր տախտակամածին ընդունել F-35 կործանիչները։


Նույն շարքից