Միջազգային Պատահարներ 

Պայթյուն՝ Քաբուլում. կան զոհեր

TOLO News հեռուստաալիքի փոխանցմամաբ՝ Քաբուլում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով  է զոհվել է 6 մարդ, 198-ը՝ տուժել:

Պայթյունը տեղի է ունեցել Պուլ-է-Մահմուդ Հան շրջանում, որտեղ գտնվում են Աֆղանստանի պաշտպանության և ֆինանսների նախարարությունների շենքերը, ինչպես նաև ազգային անվտանգության վարչությունը:

Նախնական տվյալներով՝ պայթուցիկով ավտոմեքենայի պայթյունից հետո տեղի է ունեցել փոխհրաձգություն:

Շրջանն ամբողջովին շղթայված է:

Աֆղանստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ-ահաբեկիչը:

Հաղորդվում է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» արմատական շարժումը:

Նույն շարքից