Երեկ Քորթնի Քարդաշյանը 37 տարեկան է դարձել, ինչի կապակցությամբ քույրը որոշել է ծնունդը տոնել Իսլանդիայում։ Այնտեղ են ժամանել Քիմն ու Քանյեն ընկերների հետ, իսկ Քենդալ ու Քայլի Ջեններներն էլ Կոաչելա փառատոնում էին զվարճանում:
Չնայած օդանավակայանում Քիմին ու Քանյեին երկրպագուներ չեն դիմավորել, բայց շուտով պարզվել է, որ կղզում Քիմը այնուամենայնիվ մեծ ճանաչում ունի. Ռեյկյավիկում նույնիսկ հայուհու ֆան ակումբ կա:






