Ռազմական 

Ադրբեջանը հայտնել է, որ պատրաստ է ԼՂՀ-ին հանձնել հայ զինծառայողի մարմինը

Ապրիլի 11-ին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնաբերված հայ զինծառայողի մարմինը, որը սպանվել էր շփման գծում վերջին ռազմական գործողությունների ժամանակ, հայկական կողմին կհանձնվի ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին։

Այս մասին որոշումը կայացրել են համապատասխան պետական կառույցները, գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների պետական հանձնաժողովին։

Պետական հանձնաժողովը դիմել է ԿԽՄԿ-ին՝ գործընթացին նրան ներգրավելու և հայկական կողմին իրազեկելու համար։

Նույն շարքից