Ռազմական 

Մեծ Բրիտանիան մտադիր է սպառազինության ընդունել «Քուին Էլիզաբեթ» ավիակիրներից երկուսն էլ

analitik.am

Մեծ Բրիտանիան մտադիր է սպառազինության ընդունել 2 միավոր «Քուին Էլիզաբեթ» (անգլ.՝ Queen Elizabeth) ավիակիրները՝ դրանցից մեկը միշտ մարտական օգտագործման համար պատրաստ պահելու նպատակով։


Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, հաղորդում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

 

Քեմերոնը այս մասին հայտնել է սեպտեմբերի 5-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, ըստ այդմ հաստատելով, որ երկրորդ ավիակիրը, որը կրում է «Փրինս օֆ Ուելս» (անգլերեն՝ Prince of Wales) անունը նույնպես ընդունվելու է սպառազինության։ Վարչապետի հայտարարությունից հետևում է, որ ռազմական գործողությունների թատերաբեմում այդ նավերը մեծացնելու են Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի հնարավորությունները։

 

Հետաքրքիրն այն է, որ մինչև վերջերս խոսվում էր, որ սպառազինության է ընդունվելու 65 հազար տոննա ջրատարողությամբ ավիակիրներից միայն մեկը, սակայն կոալիցիոն կառավարությունը նորից քննարկել է այդ հարցն ու հավանության արժանացրել երկուսն էլ սպառազինության։


Նույն շարքից