Ադրբեջանի բանակի համար ժամանակակից զենքեր գնելու համար Ադրբեջանը կհատկացնի խոշոր գումարներ, երեքշաբթի հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
«Համաձայն Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր հրամանտար Իլհամ Ալիևի հրահանգների՝ զինանոցի հարստացման համար, ժամանակակից զենքեր և ռազմական տեխնիկա գնելու համար կտրամադրվեն խոշոր գումարներ»,- նշված է մամլո ծառայության հաղորդագրությունում: