Ռազմական 

Հայկական կողմին կհանձնվի զոհված զինծառայողի մարմինը

Ադրբեջանական կողմը այսօր ժամը 15-ին հայկական կողմին կհանձնի ապրիլի սկզբին ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողի մարմինը:

 Այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը:

Միաժամանակ, նա ասել է, որ չի կարող նշել` արդյո՞ք ադրբեջանական կողմի մոտ անհետ կորած համարվող Արգիշտի Գաբոյանի մարմինն է: «Ինքնությունը պարզվելու է դատաբժշկական փորձաքննության արդյունքում», - նշել է Քոչարյանը:

 

Նույն շարքից