Ռազմական 

ՌԴ ԶՈւ-ն արձանագրել է դեռևս անհայտ պատկանելության բալիստիկ հրթիռի արձակում Միջերկրական ծովում

analitik.am

ՌԴ զինված ուժերի հակահրթիռային պաշտպանության ռադիոտեխնիկական հետախուզության ստորաբաժանումներն այսօր՝ 2014-ի սեպտեմբերի 9-ին, մոսկովյան ժամանակով 12։31-ին արձանագրել են բալիստիկ հրթիռի արձակում Միջերկրական ծովի կենտրոնական հատվածից։ Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության վարչության պետ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։


Արձակված բալիստիկ հրթիռի թռիչքի հետագիծը շուրջ 40 վայրկյան եղել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում տեղակայված ռադիոտեղորոշիչ կայանի հսկողության տակ։ Ի վերջո, հրթիռն ընկել է Միջերկրական ծովի արևելյան ափերի մոտ՝ Թել-Ավիվից շուրջ 300 կմ հյուսիս՝ Սիրիայի և Լիբանանի սահմանի մոտակայքում։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

Նույն շարքից