Մշակույթ 

Քանյե Ուեսթին դատի են տվել

Քանյե Ուեսթին դատի են տվել, գրում է Daily Mail–ը: Ուեսթը հայտնել էր, որ իր նոր ալբոմը հնարավոր կլինի լսել միայն իր ընկերոջ՝ Ջեյ Զիի Tidal ծառայությունում, ինչի պատճառով էլ նրա երկրպագուները գրանցվել էին Բեյոնսեի ամուսնու կայքում:

Սակայն շուտով Քանյեի նոր ալբոմը հայտնվեց նաեւ iTunes, Spotify եւ Google-ում, ինչպես նաեւ հենց Ուեսթի կայքում:

Չնայած 38-ամյա ռեփերը հայտարարել էր, որ ոչ մի այլ տեղ իր ալբոմը չի ներկայացվելու՝ իր այդ հայտարարությունով Ջեյ Զիի սերվիսի բաժանորդների թիվն ավելացնելով եւս երկու միլիոնով: Սա էլ իր հերթին սերվիսին փրկել է սնանկացումից, քանի որ վարկանիշներն անկում էին ապրում, ծառայությունը փող չէր վաստակում. եւ մեկ էլ հանկարծ՝ 84 միլիոն դոլար եկամուտ:

Հետաքրքրական է, որ Քանյեի նոր ալբոմի թողարկումից անմիջապես հետո, ռեփերն այն հանել էր օնլայն վաճառքից՝ հայտնելով, որ որոշ փոփոխություններ պետք է անի: Սա բարկացրել էր բոլոր նրանց, ովքեր նախօրոք էին վճարել դրա համար:

Նույն շարքից