Հանրահայտ հայ դաշնակահար Տիգրան Համասյանը Deutsche Phono-Akademie-ի (Ձայնագրման գերմանական ակադեմիա) կողմից ճանաչվել է հեղինակավոր ECHO Jazz 2016 Awards-ի մրցանակակիր՝ «Տարվա միջազգային ինստրումենտալիստ» (դաշնամուր) «Mockroot» ալբոմի համար։
Տաղանդավոր երաժշտի անունը հայտնվել է այնպիսի մեծությունների կողքին, ինչպիսիք են ամերիկացի հայտնի ջազ դաշնակահար Բրեդ Մելդաուն եւ Ջեյմս Ֆարմ ջազային քառյակը։ Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 26-ին Համբուրգում։
Նշենք, որ ECHO Jazz 2016 Awards-ը մեծ համբավ ունի Գերմանիայում եւ հավասարազոր է ԱՄՆ-ում կազմակերպվող Գրեմմի ամենամյա մրցանակաբաշխությանը։