Բարսելոնացի համակարգչային ինժեներ Դիեգո Բուենդիան Twitter-ում հրապարակել է Սերվանտեսի «Դոն Քիշոտ» վեպը։ Դրա համար նա տեքստը բաժանել է ավելի քան 17 հազար կարճ գրառումների:
Նա օրական 28 հատված է տեղադրել առանձին օգտահաշվում։
Նրա թվիթերյան միկրոբլոգին բաժանորդագրված է ավելի քան 8000 մարդ:
Վերջին թվիթը Բուենդիան մտադիր է հրապարակել ապրիլի 22-ին՝ Սերվանտեսի մահվան 400-րդ տարեդարձին։