Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հանրահայտ աստղերը օրեր առաջ մեկնել են Իսլանդիա՝ տոնելու Քորթնի Քարդաշյանի ծննդյան 37-րդ տարեդարձը։ Քույրերը որոշել էին ուղղաթիռով թռչել և վայելել իսլանդական բնության և լեռների գեղեցկությունն ու հիանալ անմոռանալի տեսարժան վայերերով։
Սակայն օդում անսպասելի խնդիրներ են առաջացել։ Հանրահայտ աստղերի ուղղաթիռը հարկադրված վայրէջք է կատարել։ Եվ նույնիսկ այդ պահին Քիմը չի վարանել և տեսանկարահանել ու մեկնաբանել է կատարվածը.
«Հարկադրված վայրէջք»,- հոլովակում ասում է 35-ամյա հայուհին։ Իսկ Քորթին շտապում է հանդարտեցնել երկպարգուներին նշելով՝ «Հանգիստ եղեք»։
Այնուհետև Քիմը բացատրել է խնդիրը՝ գրելով, որ ամրագոտին դուրս էր մնացել և անտանելի աղմուկ էր բարձրացնում։

