Ռազմական 

Բուլավա հրթիռը շուտով արձակվելու է «Վլադիմիր Մոնոմախ» սուզանավից

analitik.am

955 նախագծի (Բորեյ) «Վլադիմիր Մոնոմախ» ատոմային սուզանավը դուրս է եկել Սևերոդվինսկից, որպեսզի սեպտեմբերի 10-ին Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռով մենահատ արձակում իրականացնի։


Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռազմաարդյունաբերական համակարգում բարձրաստիճան աղբյուրին։

 

Սուզանավը դուրս է եկել Սևերոդվինսկից երեկ, իսկ արձակումը նախատեսված է Հյուսիսային նավատորմի ջրային զորավարժարաններում։ Ինչպես հաղորդել է աղբյուրը, հրթիռի արձակմանը ներկա է լինելու Ռուսաստանի նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Վիկտոր Չիրկովը, ով կլինի սուզանավի վրա արձակման ժամանակ։


Նույն շարքից