Ռազմական 

Անցյալ տարի Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է մարտական տրանսպորտային 6 ուղղաթիռ

«Ռուսաստանի ուղղաթիռներ հոլդինգը» անցյալ տարի պատվիրատուներին 212 մեքենա է փոխանցել, որոնցից վեցը՝ Մ-17Բ-1 մարտական տրանսպորտային ուղղաթիռները, ստացել է Ադրբեջանը, հայտնում է «Կոմերսանտը»։

Ռազմատեխնիկական համագործակցության գծով նախկին պայմանագրերի համաձայն՝ Հնդկաստանին մատակարարվել է 23 միավոր Մի-175Բ-5 ուղղաթիռ եւ մոդերնիզացվել է 6 Կա-31 ուղղաթիռ։

Հարավային Կորեան ստացել է Մի-172 3 ուղեւորատար ուղղաթիռ, Ալժիրը՝ 6 ծանր Մի-26Տ2 տեսակի ուղղաթիռ։ Իրաքը ստացել է բազմաթիրախային Մի-35 Մ 4 մեքենա եւ հարվածային Մի-28ՆԷ 2 ուղղաթիռ։ Մի քանի Մի-17 ուղղաիթռ է ստացել Զամբիան, մեկ Մի-8ԱՄՏՇ գնել է Անգոլան։

Նույն շարքից