Մշակույթ 

Քանի երակներումդ հոսում է հայի արյունը, միշտ կփնտրես հայրենիքդ․ կայացավ «Արմատներ» ֆիլմի պրեմիերան

Երեկ` ապրիլի 21-ին, կայացավ «Արմատներ» ֆիլմի պրեմիերան, որը պատմում է 2015-ին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումների մասին։

Ֆիլմը ամերիկահայ բլոգեր Արամի մասին է, որը Հայոց ցեղասանության 100-րդ տարելիցին որոշում է գալ Հայաստան եւ այստեղից լուսաբանել բոլոր կարեւոր իրադարձությունները: Այստեղ նա հանդիպում է ֆրանսիաբնակ Անետին: Նրանք մտերմանում են, սիրահարվում, միասին մասնակցում Ցեղասպանության տարելիցին նվիրված բոլոր միջոցառումներին` ջահերով երթին, Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանը, SOAD-ի համեգին և այլն:

Այն  մի սիրո պատմություն է, որն ավելի է կապում սիրահարներին հայրենի հողի հետ։ Հերոսները, ովքեր ապրելով հայրենիքից դուրս, չեն մոռանում իրենց անցյալը և արմատների մասին։

Ֆիլմը գտնվում է փաստավավերագրական և խաղարկային ժանրերի հատման կետում: Նկարահանվել է Scripted Reality ժանրում, այն իր ոճով և մատուցմամբ նոր խոսք է հայկական ֆիլմարտադրության մեջ:

Նույն շարքից