Ռազմական 

Թուրքիան ստացել է երրորդ AEW&C ինքնաթիռը

analitik.am

Թուրքիան սեպտեմբերի 4-ին «Բոինգ» ընկերությունից ստացել է թվով երրորդ վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգը։ 


Երրորդ ՎՆՎՕՀ ինքնաթիռը թուրքական կողմին է փոխանցվել է Քոնիայում, որտեղ էլ տեղակայված է Թուրքիայի խոշորագույն ավիաբազաներից մեկը։ Ինքնաթիռը հետգայում կայանվելու է հենց այս բազայում։

 

«Բոինգը» նաև հայտնել է, որ Թուրքիան վերջին՝ չորրորդ ինքնաթիռը ստանալու է 2015 թվականի ընթացքում։

 

«Խաղաղության արծիվ» կոչվող ծրագրի շրջանակներում առաջին ՎՆՎՕՀ ինքնաթիռը Թուրքիան երկարամյա ձգձգումներից հետո ստացել էր 2014 թվականի հունվարի 31-ին։ Երկրորդ ինքնաթիռը «Բոինգը» թուրքերին է հանձնել  2014 թվականի մայիսին:


Նույն շարքից