Լեհաստանն առաջիկա մի քանի տարում 50 տոկոսով կմեծացնի բանակի կազմը. գրում է Rzeczpospolita-ն։
Երկրի պաշտպանության նախարարը՝ Անտոնի Մացարևիչը, Բիգդոշե քաղաքում ՆԱՏՕ-ի ինտեգրացիոն ուժերի ներկայացուցչության բացման արարողության ժամանա նշել է, որ 2017-ի սկզբին արևելյան թևում տարածքային պաշտպանության 3 լրացուցիչ բրիգադ է ստեղծվելու և զարգացվելու են նաև օպերատիվ ստորաբաժանումները։
Նախարարը նաև ընդգծել է Բիգդոշեում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության բացման կարևորությունը, քանի որ հիմա Լեհաստանը լիարժեք պատրաստ է ընդունել դաշնակիցների զորքերը։