Ռազմական 

Թուրքիան մեծ հեռահարության ՀՕՊ համակարգի եվրոպական առաջարկի շուրջ է բանակցում

analitik.am

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարել է, որ Անկարան բանակցում է ֆրանս-իտալական Eurosam ընկերության հետ SAMP/T Aster 30 զենիթահրթիռային համալիրները ձեռք բերելու համար՝ Թուրքիայի կարիքների համար մեծ հեռահարության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի մրցույթի շրջանակներում։


«Չինաստանի տարբերակի հարցում կային անհամաձայնություններ համատեղ արտադրության և տեխնոլոգիաների հարցերում։ Eurosam-ը մեզ նոր առաջարկ է ներկայացրել, սակայն Չինաստանի հետ բանակցությունները նույնպես շարունակվում են, ինչպես և ֆրանսիական կողմի հետ։ Մեզ համար շատ կարևոր է համատեղ արտադրության հնարավորությունը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը, փոխանցում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Նույն շարքից