ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերբշոուն հայտարարել է, որ դաշինքի անդամ-երկրները, ովքեր ելք ունեն Սև ծով, քննարկում են իրենց ներկայության ավելացումը տարածաշրջանում, հայտնում է Reuters-ը:
«Սևծովյան դաշնակիցների մեջ տեղի է ունենում կարևոր քննարկումներ… իրենց ռազմածովային ուժերի և գործողությունների ավելի սերտ ինտեգրացիայի մասին»,- ասել է Վերբշոուն Սոֆիա այցի ընթացքում: Ըստ նրա` խոսքը վերաբերում է Թուրքիային, Բուլղարիային և Ռումինիային:
Գլխավոր քարտուղարի տեղակալը ընդգծել է, որ այդ երկրները կարող են «ուժեղացնել իրենց ներկայությունը» արդեն հուլիսին, երբ տեղի կունենա դաշինքի գագաթնաժողովը: