Միջազգային Պատահարներ 

Ուկրաինան փորձարկել է տակտիկական նշանակության հրթիռներ

Ուկրաինան իրականացրել է տակտիկական նշանակության հրթիռների հերթական փորձարկումը. հայտնել է Ազգային անվտանգության և պաշտպանության փոխքարտուղար Օլեգ Գլադկովսկին, որը մասնակցել է հրթիռի փորձարկմանը։

Ուկրաինայի ռազմական արդյունաբերությունը շարունակում է աշխատել ՊՆ-ի պատվերով տակտիկական նշանակության հրթիռ ստեղծելու ուղղությամբ։ Այսօրվա դրությամբ գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ բարելավեն արտադրանքի տակտիկա-տեխնիկական բնութագրերը եւ ապահովվեն Ուկրաինայում դրա արտադրության փակ ցիկլը. փոխանցում է Ազգային անվտանգության և պաշտպանության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ՝ մարտի 22-ին, Ուկրաինայի ԶՈւ-ն բարեհաջող փորձարկել էր ազգային արտադրության նոր հրթիռային զինատեսակը։

Նույն շարքից