Ռազմական 

Հորդանանն աջակցում է «Իսլամական պետության» դեմ պայքարին

analitik.am

Հորդանանն աջակցում է ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը դիմակայելուն ուղղված միջազգային ջանքերին: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին Ամմանում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի թագավոր Աբդալլահ 2-րդը:

«Հորդանանն աջակցում է ահաբեկչության դեմ պայքարի և ծայրահեղականության տարածմանը դիմակայելուն ուղղված տարածաշրջանային և միջազգային ջանքերին՝ գիտակցելով, որ ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումներն ուղղակի վտանգ են ներկայացնում Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի անվտանգությանն ու կայունությանը»,- նախօրեին Հորդանանի մայրաքաղաքում տեղի ունեցած երկկողմ հանդիպման արդյունքներով Աբդալլահ թագավորի խոսքը իր հայտարարության մեջ մեջբերում է թագավորական վարչակազմը:

Քերին ներկայումս ահաբեկչության, մասնավորապես՝ Իրաքում և Սիրիայում գործող և ամբողջ տարածաշրջանի երկրներին սպառնացող «Իսլամական պետության» դեմ պայքարի կոալիցիա ստեղծելու նպատակով այցելում է Մերձավոր Արևելքի երկրներ:

Նույն շարքից