Միջազգային Պատահարներ 

Մեքսիկայի գործարանի պայթյունի զոհերի թիվն ավելացել է

Մեքսիկայի Pemex նավթագազային գործարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն ավելացել է: Հիվանդանոցում մահացել են ևս երեք տուժածներ: Զոհվածների ընդհանուր թիվը կազմել է 27:

Իշխանությունների տվյալներով անհետ կորած են մնում 19 աշխատակիցներ: 13 վիրավորները ծանր վիճակում են գտնվում, դրա համար էլ զոհերի թիվը մոտ ժամանակներս կարող է աճել:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը Մեքսիկայի Pemex նավթագազային գործարանում: Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը գազի արտահոսքն էր:

Նույն շարքից