Ռազմական 

ԿԺԴՀ-ը բալիստիկ հրթիռ է արձակել սուզանավից

ԿԺԴՀ-ը բալիստիկ հրթիռ է արձակել սուզանավից։ Դրա մասին հայտնել է Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն։ Վերջինս ընդգծել է, որ բալիստիկ հրթիռի արձակման ժամանակ սուզանավը գտնվել է Ճապոնական ծովում։

Դեռ հայտնի չէ, թե արդյոք հրթիռի փորձարկումը եղե՞լ է հաջող, թե՞ ոչ։ Հունվարի սկզբին ԿԺԴՀ-ը տեսանյութ էր հրապարակել ծովային բազմավորման բալիստիկ հրթիռի արձակման մասին, որը ենթադրաբար իրականացվել է նախորդ տարվա դեկտեմբերի 21-ին։ Դրանում ֆիքսվել է հրթիռի գործնականում ուղղահայաց մեկնարկը։

Հարավային Կորեայի ռազմական հրամանատարությունն այն ժամանակ հաստատել էր ԿԺԴՀ-ի կողմից սուզանավից բալիստիկ հրթիռ արձակելու փորձը։ ԿԺԴՀ-ն այժմ Հարավային Կորեային մեղադրել է գազով լեցուն փուչիկներով իր անտառատարծքները հրկիզելու փորձի համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԿԺԴՀ-ի շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը։

Նույն շարքից