Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները և քրդական ոստիկանական «ասաիշ» կազմավորումները պայմանավորվել են հրադադարի մեկնարկի մասին Քամիշլի քաղաքի շրջանում, որտեղ մի քանի օր շարունակ կողմերի միջև դաժան մարտեր էին ընթանում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Պարբերականի տվյալներով՝ կրակի դադարեցման ռեժիմը ուժի մեջ է մտել ուրբաթ օրվա երկրորդ կեսից և շաբաթ օրը ամբողջությամբ պահպանվում է, ինչի մասին գործակալությանը տեղեկացրել են ականատեսները: Այնուամենայնիվ, քրդերը չեն թողնում զբաղեցրած դիրքերը:
Քամիշլի քաղաքում է գտնվում ինքնահռչակ քրդական ինքնավար վարչակազմը: Նրա մյուս 2 կենտրոնները գտնվում են Քոբանիում և Աֆրինում:
2011 թվականին սկսված ճգնաժամից ի վեր այդ շրջանները գործնականում գտնվել են կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից դուրս: Ավազակային խմբավորումներից նրանց պաշտպանել են Քրդական ինքնապաշտպանական ուժերը, որոնց միջուկը կազմում են Դեմոկրատական միություն կուսակցության մարտիկները: