Միջազգային Ռազմական 

Եմենում սպանվել է Ալ Կաիդայի 800 գրոհային

Եմենում արաբական կոալիցիայի և կառավարական զորքերի համատեղ օպերացիայի ընթացքում սպանվել է Ալ Կաիդայի 800 գրոհային, հայտնում է SPA գործակալությունը՝ վկայակոչելով կոալիցիայի հրամանատարությանը։

Գործողություններին մասնակցել են Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Եմենի կառավարական բանակի հատուկ ուժերը։

Հրամանատարության  հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունն իրականացվում է «Ալ Կաիդայի» հսկողության տակ գտնվող քաղաքների վրա Եմենի կառավարության ազդեցության տարածման համար։

Նույն շարքից