ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 25-ին կհայտարարի Սիրիա լրացուցիչ ուժեր ուղարկելու որոշման մասին լուրը, հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրները։
Օբաման հավանություն է տվել Սիրիա 250 զինծառայող ուղարկելու որոշմանը։ Պլանավորվում է, որ Սիրիա կուղարկվեն հատուկ նշանակության ջոկատի մարտիկներ, բժիշկներ, հետախույզներ և թիկունքի ապահովման մասնագետներ։
Դրա արդյունքում Սիրիայում ԱՄՆ զորքերի քանակակազմը 50-ից կդառնա 300։ Նրանց խնդիրը կլինի ԻՊ-ի դեմ պայքարին ոչ միայն քրդերին ներգրավելը, այլ նաև տեղի արաբներին։ ԱՄՆ վերջնական նպատակը իսլամիստներից Ռաքքա քաղաքն ազատագրելն է։