Ռազմական 

Գերմանիան կարող է օդային հարվածներով օգնել Սիրիային

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունից հետո, որ իր երկիրն ավելի շատ օդային հարվածներ կհասցնի ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, Գերմանիան ևս չի բացառել Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների դեմ ռազմական գործողությանը մասնակցությունը: Այս մասին հայտնում է The Local-ը:

«Ես չեմ բացառում (Գերմանիայի.- 1in.am) մասնակցությունը օդային հարվածներ հասցնելուն»,- հայտարարել է քրիստոնյա-դեմոկրատների կուսակցության ներկայացուցիչ Ֆիլիպ Միսֆելդերը: Նրա խոսքով՝ «Իսլամական պետության» դեմ պայքարն «այն է, ինչով պետք է բոլորը միասին զբաղվեն»: «Կարծում եմ՝ մենք պետք է աջակցենք ամերիկացիներին»,- ասել է Միսֆելդերը:

Նույն շարքից