Միջազգային Ռազմական 

Թուրքիայի զինված ուժերն այս տարի ոչնչացրել են ավելի քան 850 զինյալ

Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներն այս տարի ոչնչացրել են ԴԱԻՇ-ի ավելի քան 850 զինյալի ոչնչացման մասին:

Հունվարի 9-ին Թուրքիայի զինված ուժերը 5300 կրակոց են կատարել (հիմնականում հրետանային) Սիրիայում ԴԱԻՇ-ի կրակային դիրքերի վրա: Ոչնչացվել են խմբավորման զինյալների թաքստոցներն ու հրամանատարական կետերը:

Այդ հրետակոծությունների ժամանակ ոչնչացվել է 370 ահաբեկիչ: ԴԱԻՇ-ի ևս 492 անդամ ոչնչացվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի իրականացրած 167 ավիահարվածի արդյունքում:

Նույն շարքից