Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները դարձյալ խախտել են հրադադարը և տասնյակ հրթիռներ արձակել քաղաքի տարբեր շրջանների՝ այդ թվում հայաշատ, հիմնականում՝ քրիստոնեաբնակ Սուլեյմանիե շրջանի ուղղությամբ, տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը:
Արձակված հրթիռների պայթյունից գրանցվել են զոհեր և վիրավորներ։
Երբեմն լսվում են հրաձգության և ռումբերի պայթյունների ձայներ՝ հատկապես հայկական ծերանոցի՝ ներկայումս «Գյուլբենկյան» ծննդատան շրջակայքում։
Արդեն մի քանի օր է՝ Հալեպում իրավիճակը սրվել է, գրանցվել են հրադադարի բազմաթիվ խախտումներ։
Հալեպում հրթիռների պայթյունները, ավերածությունները դեռ շարունակվում են աննկարագրելի ձևով ու չափերով։