Ռազմական 

«Ռոսօբորոնէքսպորտն» Ադրբեջանին Տ-90Ս տանկերի տրամադրումը կավարտի 2015-ի սկզբին

analitik.am

Ադրբեջանում ընթացող ADEX-2014 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցող ռուսաստանյան պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության պատվիրակության ղեկավար, ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոևը հայտնել է, որ ՌԴ-ն Ադրբեջանին 100 միավոր Տ-90Ս տանկերի տրամադրման գործընթացը կավարտի 2015-ի սկզբին։

 

Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ Տոպոևը հավաստիացրել է, որ հավելյալ խմբաքանակների տրամադրման մասին խոսք չի գնում։ «Մենք 2010-ին ստորագրել ենք մեծ փաթեթ, որն ընդգրկում է սպառազինությունների մի շարք տեսակներ։ Դրանց տրամադրման ժամկետները տարբեր են, մի մասը մենք փոխանցել ենք այս տարի, մի մասը՝ անցյալ, իսկ մի մասն էլ կավարտենք 2015-ին։ Ընդհանուր առմամբ տրամադրման գործընթացը տևելու է մինչև 2017-ը ներառյալ»,-ընդգծել է Տոպոևը։

Նույն շարքից