Մշակույթ 

Շառլ Ազնավուրը՝ «Թումո» կենտրոնում

Լեգենդար երաժիշտ, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով այս օրերին Հայաստանում է, այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Այս մասին տեղեկանում ենք «Թումոյի» Twitter-ի պաշտոնական էջից։

Սիրված արտիստը հանդիպել է հայ երիտասարդների, ինչպես նաեւ «Թումոյի» դասախոսական կազմի հետ, ծանոթացել կենտրոնի պայմաններին, հնարավորություններին եւ կրթական ծրագրերին։

Կենտրոնի սաները լեգենդար հյուրի համար երգել են «Արի իմ սոխակ» օրորոցայինը:

Cg-J8c0WkAAw-yz

Cg-PZLWUYAAA7bO

 

Նույն շարքից