Ռազմական 

ԱՄՆ ռազմածովային ուժերի նավն ուղևորվել է Պարսից ծոց

analitik.am

Ամերիկյան Bataan ունիվերսալ դեսանտային նավը՝ 1000 ծովայիններով ուղևորվում է Պարսից ծոց: Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաընկերությունը:

Bataan-ը մեկնում է միանալու ամերիկյան 6 ռազմանավերի նավախմբին: Արդեն Պարսից ծոցում են ԱՄՆ ռազմածովային ուժերի The Arleigh Burke, The Truxton, The Gunston Hall, The George Bush, The O’Kane, The Philippine Sea և The Mesa Verde նավերը:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ 7-րդ ռազմանավը Պարսից ծոց ուղարկելու որոշումն իշխանություններն ընդունել են Իրաքում իրավիճակի սրման պատճառով, որտեղ ակտիվացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Նույն շարքից