Ռազմական 

Թուրքական զինուժը մի շարք զորավարժությունների է մասնակցում

analitik.am

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներն առաջիկա շաբաթներին չորս միջազգային զորավարժությունների են մասնակցելու, տեղեկացնում են թուրքական աղբյուրները՝ հղում կատարելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին։


” Սեպտեմբերի 15-30-ն Թուրքիայի Էղիրդիր շրջանում տեղակայված հատուկ նշանակության ուժերի բարձրլեռնային զորավարժարանում և Անկարայի հատուկ նշանակության զորքերի հրամանատարության տարածքում կանցկացվի Պակիստանի հետ համատեղ վարժանքներ։ Զորավարժությանը մասնակցում են Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Զորավարժության ժամանակ կողմերը փորձելու են զարգացնել համատեղ աշխատելու հմտությունները, ինչպես նաև զարգացնել տեղեկությունների փոխաակման կարողությունները։


” Թուրքիան զորավարժություն է անցկացնում նաև իր կողմից բռնազավթված Հյուսիսային Կիպրոսում տեղակայված զինծառայողների հետ։ Վարժանքներն անց են կացվելու սեպտեմբերի 15-26-ը Հյուսիսային Կիպրոսի տարածքում։ Զորավարժությանը մասնակցում են հատուկ նշանակության և ստորջրյա պայքարի զորքերը։


” Թուրքական զինուժը սեպտեմբերի 15-18-ը զորավարժություն է անցկացնում նաև Միացյալ Նահանգների հետ։ Cooperative Resolve-2014 անունը կրող հրամանատարական զորավարժության ժամանակ ուշադրություն է հատկացվելու նորագույն տեխնոլոգիաներով և համակարգիչներով աշխատանքին։ Թուրքական կողմը ներկայանալու է ցամաքային զորքերի 100 հոգանոց, Միացյալ Նահանգները 90 հոգանոց անձնակազմով։ Վարժանքներն անցկացվելու են Անկարայում։

” Թուրքական կողմը մասնակցելու է նաև ՆԱՏՕ-ի հովանու տակ անցկացվող «Մարտավարական առաջնորդության ուսուցում» միջազգային զորավարժությանը, որին մասնակցելու են նաև Գերմանիան, Չեխիան, Դանիան, Մեծ Բրիտանիայի, Շվեդիան, Իտալիան։ Վարժանքներն անց են կացվելու Իսպանիայում սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 10-ը։ Զորավարժության մասնակիցները ներկայանալու են ռազմաօդային ուժերի զինծառայողներով և փորձելու են զարգացնել հրամանատարական հմտությունները։ Թուրքիան զորավարժությանը ներկայանալու է 6 միավոր F-16 կործանիչներով և նրանց անձնակազմերով։ Ընդ որում, առաջին երեք անձնակազմերը մասնակցելու են զորավարժության առաջին մասին, մնացած երեքը՝ երկրորդ մասին։


Նույն շարքից