Ռազմական 

Անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ղարաբաղյան հարցի մասին

 

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակում պահանջվում է զսպվածություն դրսևորել, առաջնահերթ խնդիրն այն է, որ ագրեսիայի հերթական բռնկում թույլ չտրվի, ապրիլի   27-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այն, ինչ այժմ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեր դրույթի հաստատումն է, որը մենք հնչեցրել ենք նախորդ ճեպազրույցներին, այն է. այժմ, ինչպես երբևէ, անհրաժեշտ է զսպվածություն դրսևորել և գործը տանել կայունության վերականգնման ուղղությամբ», — ճեպազրույցին հայտնել է Զախարովան:

 

Նրա խոսքով, ՌԴ ԱԳՆ-ում «խորապես համոզված են», որ անհրաժեշտ է, որ կողմերը վերականգնեն բանակցային գործընթացը, որն ուղղված կլինի կայուն խաղաղ կարգավորման ձեռք բերմանը:  «Սկզբունքորեն կարեւոր ենք համարում ակտիվացնել աշխատանքը առկա պայմանավորվածությունների հիման վրա», — հավելել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այժմ առաջնահերթ խնդիրն անկասկած իրավիճակի հանդարտվելն է, նոր ագրեսիա, նոր արյունահեղություն թույլ չտալը և, անկասկած, այն մթնոլորտի վերականգնումը, որը կնպաստեր իրավիճակի հանդարտմանը եւ բանակցային գործընթացի գործարկմանը: Դրանք սկզբունքորեն կարևոր բաներ են», — ընդգծել է Զախարովան:

Նույն շարքից