Օրերս Քիմ Քարդաշյանն իր երկրպագուների համար վիդեոուղերձ է հրապարակել, որում հերքել է ամուսնու հետ բաժանության մասին խոսակցությունները։
Քիմ Քարդաշյանը սվտահեցրել է, որ իրենք կարգավորել են հարաբերությունները.
«Մի անհանգստացեք, ես չեմ պատրաստվում լքել Քանիեյին»,- ասել է աստղը։
Բացի այդ, նա անդրադարձել է երրորդ երեխա ունենալու մասին լուրերին.
«Մենք չենք պատրաստվում հատուկ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ։ Այո, Քանիեն իսկապես ցանկանում է եւս մեկ երեխա ունենալ, սակայն ես դեռեւս պատրաստ չեմ անցնել այդ ամենի միջով»,- ասել է Քիմը։