Ռազմական 

ՌԴ ՌԾՈւ Հյուսիսային նավատորմի ռազմանավերը վարժանքներ են անցկացրել Արևելյան Սիբիրում

analitik.am

ՌԴ ռազմածովային ուժերի Հյուսիսային նավատորմի ստորաբաժանումները վարժանքներ են անցկացրել Արևելյան Սիբիրի ափամերձ շրջաններում՝ Կոտելնի կղզում ափ իջեցնելով ռազմական տեխնիկա և մի քանի հազար տոննա տարբեր նշանակության բեռ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ Արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

 

Զինծառայողների դեսանտավորումն իրականացվել է դժվարանցանելի ափամերձ շրջանում։ Գործողությունում նեգրավված են եղել դեսանտային մի շարք նավեր, որոնց անվտանգ ընթացքը երկնքից ապահովել են Կա-27 ուղղաթիռները։

 

Նախքան դեսանտավորման վայր հասնելը, վարժանքներում ընդգրկված ռազմանավերի խումբը սառցահատ նավերի ուղեկցությամբ անցել է շուրջ 330 կմ: Դեսանտավորման ընթացքում ընդհանուր առմամբ ափ են իջեցվել շուրջ 20 միավոր մարտական տեխնիկա, 200 զինծառայող և 3 000 տոննա բեռ՝ կղզում առկա զորախմբի և հենակայանների անձնակազմի նյութատեխնիկական ապահովման համար։

Նույն շարքից