Ռազմական 

Ադրբեջանական կողմը հայտնել է հայկական կողմի հարվածներից խոշոր եղջերավոր անասունների կորստի մասին

Ադրբեջանական Report.az կայքի փոխանցմամբ՝ հայկական կողմը «Գրադ» կայանքից արձակած հրթիռներով ու հրետանային արկերով հարվածել է Աղդամի շրջանի Էֆետլի գյուղի Qara inək fermer təsərrüfatı (Սև կովերի ֆերմա) անասնապահական համալիրին:

Այդ մասին հայտարարել է նշված ֆերմայի ղեկավար Ֆուադ Էյուբզադեն, որի խոսքով՝ այդ ամենի պատճառով սպանվել է 11 և տուժել է 19 խոշոր եղջերավոր անասուն:

Էյուբզադեն ընդգծել է, որ խոշոր եղջերավոր անասունները բերվել էին Գերմանիայից և այլ երկրներից:

Աղդամի գործադիր շրջանի ղեկավար Ռագուփ Մամեդովն էլ դժգոհել է, որ հայկական կողմի հրետակոծություններից սատկել են հարյուրավոր խոշոր եղջերավոր անասուններ:

Նույն շարքից