«Հայաստանում ու Ղարաբաղում մեծացել է սերունդ, որը չի տեսել պատերազմ, բայց պատրաստ է մեծ զոհերի հանուն յուրաքանչյուր թիզ հողի» ,- ասել է Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքով Ղարաբաղում ամսվա սկզբի պատերազմը լուրջ ցնցում էր Հայաստանի քաղաքական դաշտի համար: «Ես նկատի չունեմ, որ պատերազմը հանգեցրել հասարակության լուրջ համախմբման: Ստեղծվել է իրավիճակ, երբ հասարակությունը որոշակի խնդիրներ է դնում իշխանության ու քաղաքական դաշտի առաջ: Եվ եթե քաղաքական դաշտը չհասցնի բավարարել հասարակության պահանջները, իմ կարծիքով այսօրվա քաղաքական իրողությունը կփլուզվի, ու մենք նոր իրողություն կունենաք»,- ասել է Քոչարյանը: Ըստ Քոչարյանի՝ իշխանությունն այլեւս դանդաղելու ժամանակ չունի, քանի որ պարզվել է, որ այն, հանուն ինչի հասարակությունը մեծամասամբ լռում էր, նույնպես պատշաճ մակարդակի վրա չէր: