Ռազմական 

ՄԱԿ-ի խաղաղապահները լքում են իրենց դիրքերը Գոլանի բարձունքներում

analitik.am

ՄԱԿ-ի խաղաղապահները սեպտեմբերի 15-ին սկսել են հեռանալ Իսրայելի և Սիրիայի միջև բուֆերային գոտուց՝ Գոլանի բարձունքներում իրենց զբաղեցրած դիրքերից։


Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Ջուրաքին։ Նրա խոսքերով՝ նման որոշումը կապված է վերջին շրջանում խաղաղապահների ու իսլամիստների միջև այդ տարածքում արձանագրված բախումների, զինյալների հարձակումների ու Սիրիայում ավելի քան 3 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի հետ։ «Վերջին շրջանում ՄԱԿ-ի խաղաղապահների կողմից վերահսկվող գոտում իրավիճակը խիստ սրվել է, քանի որ զինված խմբավորումները շարժվում են դեպի խաղաղապահների դիրքերը, ինչն էլ ստիպել է մեզ նահանջել դեպի բուֆերային գոտու իսրայելական հատվածը»,-շեշտել է խոսնակը։

Նույն շարքից