Ռազմական 

Լեռնային Ղարաբաղում հողերի հանձնում չի լինելու. Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղում հողերի հանձնում չի լինելու: Այս մասին Արցախի Հանրային Հեռուստատեսությանը  և «Մեդիատոն» ընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

«Ես տեղյակ եմ հողերի վերադարձի հետ կապված քննարկումների,  մեկնաբանությունների մասին, կցանկանայի, որ դադարեցնենք  անհիմն քննարկումները։ Անհրաժեշտ է դադարել հակասություններ փնտրել Հայաստանի եւ Արցախի տեսակետների միջեւ: Այդպիսի բան չի կարող լինել»,- ասել է նա:

Նույն շարքից